Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-01-2020, 21:50
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Հունվարի 13-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևանի փողոցի թիվ 11 շինության դիմաց «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Ա., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. գազատար խողովակից առկա է արտահոսք:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանումը. վերջիններս դադարեցրել են գազի արտահոսքը:



Դիտումներ: 623 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН