Խորհրդակցություններ համայնքապատկան կառույցների ղեկավարների մասնակցությամբ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-01-2020, 20:00
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել սպորտի, կրթության, մշակույթի եւ երիտասարդության ոլորտի համայնքապատկան կառույցների ղեկավարների, ներկայացուցիչիների մասնակցությամբ: Համայնքի ղեկավարն անդրադարձել է 2019 թվականի ընթացքում կառույցների կատարած աշխատանքներին, խոսել 2020 թվականի ծրագրերից, առանձնացրել առաջիկա անելիքները: Յուրաքանչյուր կառույցի ղեկավար բարձրաձայնել է տվյալ ոլորտում առկա խնդիրները՝ մասնավորեցնելով, թե ֆինանսական ինչպիսի միջոցներ կպահանջվեն առկա խնդիրների լուծման համար: Տեղում քննարկվել են բոլոր հարցերն ու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման տարբերակները:


Դիտումներ: 277 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН