Լարված վիճակ Թբիլիսիում. ցուցարարները փորձում են թույլ չտալ գեյ դրամայի ցուցադրությունը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-11-2019, 23:12
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում լարված իրավիճակ է կապված «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության հետ: Մայրաքաղաքի բոլոր՝ 5 կինոթատրոնների ինչպես ներսում, այնպես էլ դրսում կենտրոնացված է ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն:


Հատկապես մեծ է իրավապահների թիվը Մերաբ Կոստավայի փողոցում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնում և Galleria Tbilisi առևտրի ու ժամացի կենտրոնի՝ Cavea կինոթատրոնում։


Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեպարտամենտը մի քանի դեղին ավտոբուս է կենտրոնացրել կինոթատրոնի հարակից տարածքում։ Որոշ ժամանակ առաջ «Ամիրանիում» աշխատանքն ավարտել են կինոլոգները։

Տեղեկացնենք, որ ցուցարարները ցանկանում են տապալել «Հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրությունը, որը նույնասեռական անձանց մասին է:

Դիտումներ: 327 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН