Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչները Գյումրիում էին
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-11-2019, 22:13
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի: Կողմերը խոսել են զբոսաշրջության ոլորոտում Գյումրիի ունեցած հնարավորություններից, վերջին շրջանում զբոսաշրջիկների հոսքի, Գյումրու նկատմամբ տուրիստական ընկերությունների հետաքրքրվածության, քաղաքի ունեցած հնարավորությունների և դրանց ընդլայնման համար անհրաժեշտ գործողություններից:

Կողմերը հանդես են եկել համագործակցության պատրաստակամությամբ, որը կարող է ի նպաստ ծառայել քաղաքում զբոսաշրջության առավել զարգացմանը:


Դիտումներ: 186 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН