Ակնայի մոտակայքում 9-10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-11-2019, 21:48
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Նորագյուղի բնակիչ Արթուր Հակոբյանն Ակնայի (Աղդամ) մոտակայքում հողը մշակելու ժամանակ խաչքար է հայտնաբերել:
Ակնայի մոտակայքում 9-10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ իրենց կառույցի Ասկերանի աշխատակիցներն այցելել են տվյալ տարածք և ծանոթացել խաչքարին:
«Ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի՝ խաչքարը թվագրվում է 9-10-րդ դարերով»,- նշել է Ա. Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ անցած տարի նույն տարածքում ևս մեկ խաչքար և խեցեղենի կտորներ են գտնվել: Գտնված երկու խաչքարերն առայժմ նույն տեղում են:

Լուսանկարը՝ Վալերի Պետրոսյանի


Դիտումներ: 153 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН