Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-11-2019, 21:23

[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Opel մակնիշի 36 MC 952 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 23 կմ հատվածում դեպի Գյումրի ընթանալիս դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են քաղաքացիները, ովքեր SHAMSHYAN.com-ի թողթակցի հտ զրույցում ասում էին, որ օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկաններն ու բժիշկները։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատր Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշոցքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Դիտումներ: 9564 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН