Իրանում անօդաչու են խոցել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-11-2019, 21:08
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Իրանական Խուզեստանի նահանգապետ Ղոլամռեզա Շարիաթին հաստատել է, որ ԻԻՀ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերն այլ երկրի պատկանող անօդաչու թռչող սարք են խոցել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Իրանական բանակի հարավ-արևմտյան շտաբի ուժերը, որոնք տեղակայված Մահշահր նավահանգստում, հրթիռով անօդաչու թռչող սարք են խոցել, որի կտորներն ընկել են նավահանգստից ոչ հեռու»,- ասել է Շարիաթին: Նրա խոսքով՝ նշված սարքը «միանշանակ պատկանում է այլ պետության»: Նահանգապետը նշել է, որ անվտանգության ուժերը հայտնաբերել են անօդաչուի կտորները: «Մասնագետները սկսել են ուսումնասիրել այդ կտորները: Փորձագետների աշխատանքի արդյունքները կներկայացնենք ավելի ուշ»,- հավելել է նա:
Դիտումներ: 219 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН