Ռազմագիտության դասարանը՝ լեռնուտցի հերոսի անունով
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Լեռնուտի դպրոցի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի լեռնուտցի Նարեկ Հարությունյանի անունը։ Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին Պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ թշնամու դավադիր գնդակից։ Ի հիշատակ հերոս լեռնուտցու դպրոցի աշակերտները միջոցառում են կազմակերպել:Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ մարզային իշխանությունների ներկայացուցիչները:Վերջիններս կարեւորել են դասարանի անվանակոչությունը՝ փաստելով, որ հենց Նարեկի նման քաջորդիների կյանքի գնով է այսօր ապրում ու արարում հայը, նրանց հիշատակը պետք է վառ պահել նաեւ կրտսեր սերնդի հոգիներում:

Դիտումներ: 217 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН