Թուրքիան քրդաբնակ շրջաններում նոր ռազմական գործողությունն է սկսել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-11-2019, 17:36
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ermenihaber: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նոյեմբերի 8-ին հարավարևելյան քրդաբնակ Դիարբեքիրի, Մուշի, Բինգյոլի շրջաններում «Kıran-5» ռազմական օպերացիայի մեկնարկի մասին:

Նշվում է, որ այդ ռազմական գործողությանը մասնակցում է 179 ստորաբաժանում, որոնցում ընդգրկված է 2625 զինվոր և շուրջ 3000 հոգի՝ ոստիկանության հատուկ ուժերից, ժանդարմերիայի հրամանատարությունից և անվտանգութան ծառայությունից ։



Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ մասնավորապես հայտնել է, որ նոյեմբերի 8-ին Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ սկսված գործողության նպատակն է կանխել ձմռանը PKK-ի հնարավոր գործողությունները և վնասազերծել վերոհիշյալ շրջաններում ապաստանած զինյալներին:

Դիտումներ: 160 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН