Տիգրան Թորոսյանը՝ ՀՔԾ հրավիրվելու մասին
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-11-2019, 14:36

[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ձեզ թվում է, որ մամուլը մի բան գրում է, հաջորդ օրն անո՞ւմ են: Կարծում եմ՝ որևէ հիմք չկա այդ թեմայով խոսելու: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե իրեն Մարտի 1-ի գործով կանչելու են ՀՔԾ՝ հարցաքննության: Նա հրաժարվեց հստակ ասել՝ ծանուցում ստացե՞լ է, թե՞ ոչ, կամ երբևէ հարցաքննվե՞լ է այս գործի շրջանակում: Հիշեցնենք, որ «Փաստ»-ն այսօր գրել էր, թե ՀՔԾ-ն ամիսներ առաջ որոշել է հարցաքննության կանչել Շվեդիայում և Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր և Մարտի 1-ի իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը։ Սակայն, ըստ լրատվամիջոցի, ՀՔԾ-ն չեղարկել է այդ հարցաքննությունը: Հատուկ քննչական ծառայության մամուլի բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ այդ տեղեկությունները չեն մեկնաբանում:

Դիտումներ: 146 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН