Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակայքում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 7-11-2019, 22:25
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 7-ին, ժամը 14:24-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Կրաշեն գյուղի մոտակա սարում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Յաթաղներ» կոչվող հատվածում:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի 16 հրշեջ-փրկարար և Կրաշեն գյուղի 5 բնակիչ:

Դիտումներ: 293 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН