Խոշոր ավտովթար Գյումրիում․ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 1-11-2019, 12:26
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Նոյեմբերի 1-ին, ժամը 08:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում՝ նախկին «Գալակտիկա» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շոթա Հ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակումից դուրս բերել Շոթա Հ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային:


Դիտումներ: 13089 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН