Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հայտնաբերվել է 2 տղամարդու դի
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 29-10-2019, 15:47
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Այսօր հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Քիչ առաջ Շիրակի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները, բացելով նշված փողոցի թիվ 14 տան դուռը, լոգարանում գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ ննջարանում՝ մեկ այլ տղամարդու դի:
Այս պահին դեպքի վայրում են ոստիկանները:

Ըստ նախնական տեղեկությունների մահացածները հայր ու որդի են: Նրանք են՝ 80-ամյա Ալբերտ Կ.-ն և նրա որդին՝ 46-ամյա Կարեն Կ-ն:
Մանրամասներն՝ ավելի ուշ:


Դիտումներ: 11451 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН