ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 20-10-2019, 09:00
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում չարտոնված ցույցը ցրելու, հավաքի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու և նրանց ձերբակալելու համար: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչը, հաղորդում է ТАСС-ը:
«Հանրահավաքը ցրելու և ցուցարարներին ձերբակալելու համար գործադրվել է չափազանց բիրտ ուժ: Այդ միջադեպերը պետք է հետաքննվեն, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալված բոլոր խաղաղ ցուցարարներին», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի ընդդիմությունը չարտոնված հանրահավաք էր հրավիրել Բաքվի կենտրոնում: Ադրբեջանի իշխանությունները նախազգուշացրել էին, որ ցուցարարների անօրինական գործողությունների դեմ միջոցներ կձեռնարկվեն, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել Բաքվի կենտրոնում չարտոնված հանրահավաքի մոտ 60 մասնակցի բերման ենթարկելու մասին:


Դիտումներ: 336 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН