Վազք՝ լազերային հրաձգությամբ. սպասված մրցաշարն ընդունել է Գյումրին
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 9-10-2019, 18:45
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] 90-ականների սկզբից ժամանակակից հնգամարտով Հայաստանում դադարեցին զբաղվել: Պատերազմն ու երկրում տիրող սոցիալ-տնեսական վիճակը պատճառ դարձան, որ մարզաձեւը վերանա: Կազմված լինելով հինգ ձեւից, այն բավականին ծախսատար է: Մոտ մեկ տարի առաջ մարզաձեւի նվիրյալները, որոնք եղել են մարզադպրոցի վերջին սաները, որոշել են նոր շունչ տալ ժամանակակից հնգամարտին: Ցանկությունն ու նպատակը մեկն է. վերականգնել բարի ավանդույթներն ու փորձել զարգացնել մարզաձեւը Հայաստանում: Առաջին քայլերն են արվում այդ ուղղությամբ: Անցկացվում են մրցաշարեր ինչպես քառամարտի, եռամարտի, այնպես էլ երկամարտի: Ամիսներ առաջ եռամարտի մրցումները կայացել են Սեւանում, այս անգամ Գյումրին էր ընդունել երկամարտի մրցաշարը:

Դիտումներ: 355 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН