Գյումրիում դպրոցի բակից գողացել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 9-10-2019, 15:58
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել Գյումրիի բնակիչ Սամվել Հ-ից, ով հայտնել է, որ Գյումրի քաղաքի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 հիմնական դպրոցի բակում հայտնաբերվել է Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին: Հոկտեմբերի 6-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ դպրոցից հափշտակել են Լորդ Բայրոնի բրոնզյա կիսանդրին և մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելու համար գողին կամ գողերին, մեկ օր անց դպրոցի տնտեսվարը բակում հայտնաբերել է կիսանդրին: Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտումներ: 5040 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН