Քիմ Քարդաշյանը հյուրանոցի իր համարից տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Հայաստանում ստացած նվերները
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 9-10-2019, 12:55
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հայաստանում գտնվող ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հյուրանոցի իր համարից տեսանյութ է հրապարակել, որում ուսումնասիրում է այցի ընթացքում ստացած նվերները և շնորհակալություն հայտնում դրանց համար, գրում է Daily Mail-ը:


«Այժմ հյուրանոցի իմ սենյակում եմ և ուսումնասիրում եմ հիասքանչ նվերներս: Շնորհակալ եմ բոլորիդ` ուղարկված նվերների համար: Ես և Քորթնին այսօր գործարար կանանց հետ հանդիպում ենք անցկացրել. ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ևս` իրենց հրաշալի նվերների համար` զարդերի, ձեռքով պատրաստած օճառի և մնացածի համար»,- ասել է Քիմը:

Տեսանյությում մոդելը ևս մեկ անգամ խոսել է, թե ինչպես է օգտագործում իր Skims ապրանքանիշի արտադրանքը:


Պարբերականը նաև հիշատակում է Հայաստանում ապրանքանիշի արտադրություն կազմակերպելու Քիմի ցանկության մասին` նշելով, որ նա նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ քննադատության է ենթարկվել Թուրքիայում համանման արտադրություն կազմակերպելու համար:


Դիտումներ: 805 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН