Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-10-2019, 21:09
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը: Թանկյանը նշեց, որ որոշել է սուրճի վաճառքն իրականացնել նաև Հայաստանում:

«Մենք սկսել ենք Gavat սուրճի վաճառքը Միացյալ Նահանգներում անցած տարի, իմ ցանկությունն է ներկայացնել իմ տատիկի սուրճը աշխարհին: Մեր հայկական մշակույթի մասն է մեր սուրճը, և խելացի ձևով փորձում ենք օտարներին մեր մշակույթը ներկայացնել սուրճով»,- ասաց Թանկյանը:

Սուրճը կսպառվի սուպերմարկետներում, հյուրանոցներում, ռեստորաններում: Այն հնարավոր կլինի գնել նաև համացանցի միջոցով:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին:

Դիտումներ: 139 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН