Քիմ Քարդաշյանն արդյունավետ է համարում քաղաքական գործիչների ակտիվությունը սոցիալական ցանցերում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-10-2019, 20:55
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդյունավետ է համարում քաղաքական գործիչների ակտիվությունը սոցիալական ցանցերում: Երևանում հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանելով սոցիալական ցանցերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվության մասին հարցին, Քարդաշյանը նկատեց, որ այն կարող է լինել շատ օգտակար, քանի որ շատ մարդիկ են այդ հարթակներում հաղորդակցվում:

«Կարող է լինել արդյունավետ, քանի որ սոցիալական ցանցերը մեծ հասանելիություն ունեն: Ինչու ոչ. չօգտագործելու պատճառ չեմ տեսնում: Լավ է, երբ քաղաքական գործիչները սոցիալական ցանցերում ակտիվ են, քանի որ շատ մարդիկ են այդ հարթակներում հաղորդակցվում: Կարծում եմ, որ դա կարող է օգտակար լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Դիտումներ: 148 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН