Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելեցին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-10-2019, 18:07
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը և քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, այցելել են Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհել և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, Քորթնի Քարդաշյանն իր հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է տարել նաև իր երկու երեխաներին:

Քարդաշյան քույրերին ուղեկցել և 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի ու դրան նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունն է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
Դիտումներ: 213 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН