Քիմ Քարդաշյանը՝ Ցեղասպանության, իր ընտանիքի և Հայաստանում բիզնես սկսելու մասին (տեսանյութ)
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-10-2019, 16:07
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյան Ուեսթը որպես հատուկ զեկուցող մասնակցում է այսօր WCIT 2019-ին:

Իր ելույթից հետո Քիմ Քարդաշյանը ճեպազրույց է ունեցել հայ լրագրողների հետ: Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սոցցանցերում ակտիվ լինելու մասին, Քարդաշյանը նշեց.« Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում: Այսօր դա մարդկանց շփման միջոցներից մեկն է: Կարծում եմ՝ դա արդյունավետ ու շահավետ կլինի»:

Քարդաշյանը ինչպես նաև հույս հայտնեց, որ Հայաստանում բիզնես ներդրում կկարողանա անել.«Ես խոսում եմ մի քանի հայ խոշոր ներդրողների հետ ներքնազգեստի գործարան ստեղծելու մասին եւ պարզելու, թե ինչ տեսակ գործարան, ինչ տեսակի արտադրանքը հաջողություն կունենա այստեղ»:
Նա հավելեց, որ իր համար դա շատ կարեւոր է այդ ուղղությամբ հաջողություն գրանցելը. «Ինձ դուր է գալիս աշխատել հայկական բիզնեսի հետ, ընկերությունների հետ, որոնք հիմնվել են Հայաստանում, որ իր երազանքն է Հայաստանում ներքնազգեստի արտադրություն բացելը»:

Խոսելով Ցեղասպանության մասին՝ Քիմ Քարդաշյանը նշեց.«Ես խոսել եմ այդ մասին նաեւ Սպիտակ տանը: Չեմ ունեցել առանձին զրույց ԱՄՆ նախագահի հետ այդ թեմայով, բայց ես խոսել եմ խորհրդականների հետ եւ դա իմ նպատակն էր: Ես իմ արշավը չեմ դադարեցնելու»:
Անդրադառնալով իրենց մեծ ընտանիքիn, Քարդաշյանը նշեց.«Շատ քույրեր ու եղբայրներ ունենալը շատ նորմալ է». Քարդաշյանը խոսեց իր երեխաների մասին.«Իմ կյանքի մեծ մասը նորմալ է անցել, ճանաչումից հեռու. միաժամանակ, ես ունեմ ընկերներ, որոնք հասակ են առել են անվտանգության աշխատակիցների ներկայությամբ, ունեցել են հայտնի ու բարեկեցիկ ծնողներ, ես տեսել եմ երկուսն էլ: Շատ քույրեր ու եղբայրներ ունենալը շատ նորմալ է եւ իմ նպատակն է, որ երեխաներս մեծանան բարի: Ես գիտակցում եմ, որ դրա համար պետք է շատ ծանր աշխատեմ, բայց ես շատ եմ դա ուզում եւ կամք ունեմ դրա համար: Նրանք կլինեն հրաշալի մարդիկ: Քույրս նույն մոտեցումներն ունի»:


Դիտումներ: 275 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН