Քիմ Քարդաշյանն ու Ալեքսիս Օհանյանը WCIT-2019-ի շրջանակներում մասնակցում են պանելային քննարկման․ ուղիղ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-10-2019, 12:27
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Երևանում իր աշխատանքն է շարունակում «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը:

ՏՏ համաժողովին մասնակցում է 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

Այդ առիթով Հայաստան են այցելել հայտնի հայեր, ինչպես Քիմ Քարդաշյանն է, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը և ուրիշներ:


Քիմ Քարդաշյանը, որպես հատուկ զեկուցող, ելույթ է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ։

«Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կկիսվի իր փորձով, կներկայացնի, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար:


Դիտումներ: 149 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН