Տիեզերքում առաջին անգամ հաջողվել է միս աճեցնել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-10-2019, 11:07
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]

Գիտնականներին հաջողվել է մսի կտոր աճեցնել տիեզերքում: Դա տեղի է ունեցել առաջին անգամ: Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, Aleph Farms կոչվող իսրայելական ընկերությունը, որը մասնագիտանում է տեխնոլոգիաների ոլորտում, հաջողությամբ ավարտին է հասցրել Միջազգային տիեզերակայանում, այսինքն՝ 339 կմ բարձրություններում անցկացվող փորձարկումը:
Տավարի մսի բջիջները վերցվել էին Երկրից, այնուհետև տեղավոխվել Միջազգային տիեզերակայան, որտեղ կենսաբանական տպագրության միջոցով դրանցից ոչ մեծ չափսի մկանային հյուսվածքներ են աճեցրել: Ընդհանուր առմամբ, ողջ գիտափորձը կրկնօրինակել է կովի մարմնում տեղի ունեցող մկանային հյուսվածքների վերականգնման գործընթացը:

Դիտումներ: 439 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН