Ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրանք Սիրիայում դուրս գան թույլատրելիի սահմաններից. Դոնալդ Թրամփ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 8-10-2019, 11:00
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]

Ամերիկացի ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը պատրաստակամություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններ սկսելու դեպքում երկկուսակցական օրինագիծ ներկայացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու մասին: Այս մասին սենատորը գրել է Twitter-ի իր էջում:
Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Սիրիայում իրավիճակի շուրջ ես խոսել եմ սենատոր Քրիս Վան Հոլլենի հետ: Մենք կներկայացնենք երկկուսակցական օրինագիծ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ և կոչ կանենք կասեցնել նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք մտնեն Սիրիա ու հարձակվեն քրդերի վրա, որոնք օգնել են ԱՄՆ-ին «Իսլամական պետության» դեմ պայքարում»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմական գործողությունների ծրագիրը Սիրիայի հյուսիսում կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե նրանք Սիրիայում դուրս գան թույլատրելիի սահմաններից:
Սիրիայի սահմանամերձ հատվածում թուրքական զորքերի առկայությունն ու նրանց գործողությունները քրդական միավորումների դեմ մեկ անգամ չէ, որ պաշտոնական Դամասկոսը որակել է որպես ապօրինի և կոչ է արել Անկարային դուրս հանել զորքերը:
Դիտումներ: 346 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН