Instagram-ը սկսել է «story» հատվածի փոփոխված տարբերակի փորձարկումները
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 7-10-2019, 20:47
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Instagram-ը ենթադրաբար սկսել է «story» հատվածի փոփոխված տարբերակի փորձարկումները, ինչը ենթադրում է, որ նշված տարբերակի կիրառման դեպքում օգտահաշվի «story» հատվածը տեսնելու հնարավորություն կունենան միայն օգտատիրոջ կողմից «ընտրված» անձինք, գրում է vc.ru-ն:

Հետազոտող Ջեյն Մանչուն Վոնգը «հայտնաբերել» է նշված գործառույթը հավելվածի փորձարկված տարբերակներից մեկում:

Վոնգի հրապարակման մեջ երևում է, որ նախքան լուսանկարի կամ տեսանյութի հրապարակումը, օգտատերը հնարավորություն ունի ընտրելու, թե ով կարող է տեսնել դրանք` բոլոր ընկերները, «մոտ ընկերները», թե ընտրված թվով մարդիկ, ընդ որում` օգտատերերը հնարավորություն կունենան կազմելու նման մի քանի խումբ:
Դիտումներ: 256 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН