Ավինյանը հայտնեց հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման շարունակական լինելու մասին
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 11-09-2019, 18:30
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հանրային ծառայողների, այդ թվում նաև ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ են լինելու: Այս մասին Ավինյանն ասաց սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:


«Ուսուցիչների աշխատավարձերի այն բարձրացումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերին, ֆիքսված է: Դա շարունակական է լինելու, այսինքն՝ այս թիվը ֆիքսվել է նաև հաջորդ տարիների բյուջեում: Իսկ հետագայում հանրային ծառայության բարեփոխումների ռազմավարության մշակման շրջանակում միանշանակ հանրային ծառայողների աշխատավարձերի, ներառյալ ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ լինելու են»,- ասաց Ավինյանը:

Դիտումներ: 320 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН