Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 23-ամյա սերժանտի դին՝ քերծվածքներով. Shamshyan.com
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 11-09-2019, 17:11
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 11։55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին։
Ժամանել է նաև դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի և աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։
Կայքի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր։

Դիտումներ: 6142 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН