Այսօր լրանում է ԱՄՆ–ում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 18-րդ տարելիցը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 11-09-2019, 16:06
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Այսօր լրանում է ԱՄՆ–ում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 18-րդ տարելիցը: Այդ օրը ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Առավոտյան, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ 4 օդանավ էին առևանգել, որոնցից երկուսն ուղղել էին նյույորքյան Մանհեթենի հարավային հատվածում տեղակայված զույգ աշտարակների վրա: Երրորդ օդանավն ուղղվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսելվանիա նահանգում, երբ օդանավի ուղևորներն ու անձնակազմը փորձել էին ահաբեկիչների ձեռքից խլել օդանավի կառավարումը: Այս ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվեց շուրջ 3 հազար մարդ, ևս 6 հազարը՝ վիրավորվեց:

«Սեպտեմբերի 11-ին սովորականի պես զբաղված էի անձնական գործերով: Հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես է առաջին օդանավը մխրճվում երկնաքերի մեջ: Մտածեցի երևի դա ֆիլմ է: Հետո երկրորդ երկնաքերի մեջ մխրճվեց մեկ այլ օդանավ: Այդ օրը ոչ ոք չէր գիտակցում, թե ինչ է տեղի ունենում»,-ասել է Նյու-Յորքի բնակիչ Թրեյսին:

«Պենտագոնից բարձրացող ծխի ամպը պարզ երևում էր իմ գրասենյակի պատուհանից: Այդ օրը բոլոր ճանապարհները փակ էին: Մարդիկ խուճապի մեջ էին: Շատ մեծ սթրես վերապրեցինք»,-ասել է Վաշինգտոնի բնակիչ Քեթը:

«Սեպտեմբերի 11-ին ես գնում էի Նյու-Ջերսի նահանգ, որտեղ աշխատում եմ: Առավոտյան լսեցի, որ Նյու Յորքում պայթեցվել են երկնաքերերը: Հետո երկար ժամանակ տեղի ունեցածի մասին ոչ մի նորություն չկար: Այդ օրը բոլոր ամերիկացիները համախմբվեցին: Այդ ահաբեկչությունից հետո շատ բան փոխվեց: Ուժեղացվեցին անվտանգության միջոցառումները»,-ասել է Նյու-Յորքի բնակչուհի Վիլմա Մորալը:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները անջնջելի հետք թողեցին յուրաքանչյուր ամերիկացու հիշողության մեջ: Այդ ողբերգալի իրադարձություններից հետո Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը մտավ նոր փուլ, որին ակտիվորեն մասնակցում է նաև մեր երկիրը: Ադրբեջանը, որը բազմիցս անգամ տուժել է հայ ահաբեկիչների գործողություններից, առաջին երկրներից էր, ով արձագանքեց այդ իրադարձություններին: Աֆղանստանում Թալիբանների դեմ պայքարելու համար ուղարկվեց 94 ադրբեջանցի զինծառայող: Իսկ ահա Հայաստանում ահաբեկչությունը պետական քաղաքականության բաղկացուցիչ մասն է կազմում: 90-ական թվականներին Հայաստանի հատուկ ծառայությունները բազմաթիվ ահաբեկչական ակտեր են կազմակերպել Ադրբեջանի տարածքում: Բաքվի մետրոյի «20 հունվարի» կայարանում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվեց 14 մարդ, ևս 49-ը՝ վիրավորվեց: Դրանից 2 ու կես ամիս անց՝ հերթական ահաբեկչական ակտն իրականացվեց «28 մայիսի» կայարանում: Այս անգամ զոհվեց 13, վիրավորվեց 42 մարդ: Ի դեպ, դեռ 70-ական թվականներին Մոսկվայի մետրո պայթյունի հեղինակները նույնպես հայեր էին: Ահաբեկչական խմբի ղեկավարն էր Ստեփան Զատիկյանը:


Դիտումներ: 202 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН