Եթե Ամուլսարի հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին. Լենա Նազարյան
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 11-09-2019, 15:12
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հավաստիացնում է, որ Քաղաքացիական պայմանագրի նիստերի ժամանակ բարձրաձայնել է Ամուլսարի մասով հանրությանը հուզող հարցերը:

«Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները ներկայացվել են», - լրագրողներին ասաց նա:

Դիտարկմանը, թե ինքն անձամբ վարչապետի հայտարարությունից հետո ի՞նչ դիրքորոշում ունի, Նազարյանն ասաց.

«Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին, մնացած մտահոգություններս ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»:



Դիտումներ: 176 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН