ԱԺ-ն քննարկում է մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու հնարավորություն ընձեռող օրինագիծը
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 11-09-2019, 13:46
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է մեկ անձից բաղկացած Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Ընթացիկ կարգավորումներում կա պահանջ, որ անհարկի խոչընդոտ էր ստեղծում տնտեսավարողների համար Հայաստանում այդ տեսակի կազմակերպություններ հիմնելու և գործունեություն ծավալելու համար: Այդ պահանջն այն էր, որ որևէ այլ տնտեսավարող ընկերություն չի կարող մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնել մեր երկրում: Այս նախաձեռնությամբ վերացնում ենք խոչընդոտը, որը հույս ունենք, որ ավելի ազատական դաշտ կստեղծի և կխթանի ներդրումային միջավայրը»,- ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը:


Դիտումներ: 120 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН