Պոլսո պատրիարքական ընտրությունների Նախաձեռնող մարմինն արագացնելու է նախապատրաստական աշխատանքները
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-09-2019, 18:53
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համակարգմամբ զբաղվող Նախաձեռնող մարմնի հերթական նիստում որոշվել է արագացնել ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները, քանի որ կանոնադրությունը կարող է շուտով ուղարկվել պատրիարքարան:

Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը:

Նախաձեռնող մարմինը ընտրությունների կազմակերպման գործում համագործակցում է Ստամբուլի հայկական հիմնարկների հետ: Մարմինը հրապարակել է, որ իրենց գլխավոր նպատակը արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելն է:

2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հուլիսի 4-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Իսկ հուլիսի 17-ին պատրիարքարանում տեղի ունեցած նիստի ժամանակ կազմավորվել է Նախաձեռնող մարմինը, որը համակարգելու է պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացը: Նախաձեռնող մարմինը պատրիարքական ընտրությունները դեկտեմբերի 11-ին անցկացնելու համար դիմել էր Ստամբուլի նահանգապետարան:

Դիտումներ: 175 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН