36 մլն դրամ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-09-2019, 18:42
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը վարչապետի աշխատակազմին կհատկացնի 35 մլն 950 հազար դրամ: Որոշման նախագիծը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, որի վերաբերյալ կազմակերպվել է գրավոր քվեարկություն:

Վերջնական որոշումը կընդունվի քվեարկության ավարտից հետո և այն, որպես կառավարության որոշում, կտեղադրվի e-gov.am կայքում:

Միաժամանակ հաշվի առնելով, որ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, նախագծով առաջարկվում է գնման առարկաների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու (ՀՄԱ) ընթացակարգը՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ Կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ չկիրառելով Կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը, 43-րդ կետի 3-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ բաժնի 9-րդ կետով սահմանված պահանջները:
Դիտումներ: 275 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН