Արման Բաբաջանյանը չի հրաժարվի մանդատից և չի բացառում, որ նոր քաղաքական ուժ կարող է ձևավորել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-09-2019, 18:16
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքելուց հետո պատրաստվում է իր գործունեությունը ծավալել՝ որպես անկախ պատգամավոր: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց Բաբաջանյանը: «Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանը կարիք ունի միանգամայն նոր քաղաքական համակարգի, մտքի ու նոր քաղաքականության: Ցավոք, ես այդ նոր քաղաքականությունը չեմ տեսնում հատկապես խորհրդարանական ուժերում: Մենք ունենք խորհրդարան, որը համարժեք չէ պետության ու հասարակության առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին: Ես հետայսու արդեն անկախ պատգամավորի կարգավիճակով անելու եմ առավելագույնը՝ անհրաժեշտ ուժերին ու անհատներին համախմբելու, ու նրանց ներուժը Հայաստանի պետականությանն ու հայ ժողովրդին ծառայեցնելու համար»,- ասաց Բաբաջանյանը:

Դիտումներ: 174 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН