Փանիկի մանկապարտեզը կջեռուցվի արեւային էներգիայով
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-09-2019, 17:42
[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
Սուբվենցիոն ծրագրի իրագործում Փանիկում : Կառավարության եւ համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ՝ 55/45 հարաբերակցությամբ, փոխվել է համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաշենքի կտուրի մի հատվածը: Շինաշխատանքները մեկնարկել են ամռան սկզբին:Նույն ծրագրի շրջանակում ներդրվել է արեւային ֆոտովոլտային համակարգ: Տեղադրվել են արեւային վահանակներ:Նշենք, որ ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել էր 23 մլն դրամ: Շինարարը , սակայն, մրցույթը շահել էր 13 մլն դրամ գումարով:


Դիտումներ: 283 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН