Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա ՀՀ ՊՆ-ը կպարգևատրեն այդ զինվորին. Արծրուն Հովհաննիսյան
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 10-09-2019, 13:54

[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում զինվորը դժգոհում է բանակային սննդից և նշում, որ կարտոֆիլի խյուսի մեջ միջատ են հայտնաբերել։

«Մի տեսակ շա՞տ չի հացը սպիտակ ու թարմ, կամ միջատը ինչո՞ւ հացի մեջ չի, այլ կեղևին կանգնած։
Հարգելիներս ցանկացած բանակում սա կարող է լինել։ Եթե այս չափազանց անհաջող բեմականացումը իրական է, որը շատ կասկածելի է, ապա դա կրկին հաստատում է այն միտքը, որ զինվորական ճաշարանները պետք է անցում կատարեն նոր սննդակարգին։

Եթե այս զինվորն ու դեպքը իրական են, ապա հստակ տեղը նշելու դեպքում ՀՀ ՊՆ-ը կպարգևատրեն այդ զինվորին»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը։

Դիտումներ: 681 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН