«Զաղան» կամ Սբ Գրիգոր Լուսավորչի ճգնատեղին՝ Սառնաղբյուրի պահապան
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 9-09-2019, 17:44

[ԼՈՒՍԱՆԿԱՐ]
«Զաղան» կամ Սբ Գրիգոր Լուսավորչի Ճգնարանը սիրելի եվ զորավոր ուխտատեղի է բոլոր այցելուների համար: Այն գտնվում է Սառնաղբյուր գյուղի հյուսիսային մասում՝ ժայռի մեջ: Ըստ ժողովրդական ավանդույթի, այստեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը: Սրբավայրը եռամաս է: Մուտքից բացվում է աղոթասրահը, որից աջ մշտահոս աղբյուրն է:
Այստեղից ոչ միայն ջուր են խմում, այլեւ ավազանում հիվանդները լողանում են: Սրբավայրի ներսում կան երկու հարյուրի հասնող սրբապատկերներ, խաչքարեր, հոգեւոր գրքեր, որոնք ուխտավորները բերել են տարբեր ժամանակներում: Ըստ տեղեկությունների, սրբավայրի պատմությունը սկիզբ է առնում 3-րդ դարի վերջից, երբ Սբ Գրիգոր Լուսավորիչը սկսել է տարածել քրիստոնեությունը:



Դիտումներ: 874 Մեկնաբանություններ:
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН