Այս պահին Ջերմուկում հավաք և երթ է անցկացվում
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-08-2019, 00:00
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հենց հիմա ինքնաբուխ հավաք և երթ է Ջերմուկում՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության ֆեյսբուքյան էջում, կից տեղադրևվել են նաեւ ակցիայից լուսանկարներ։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:
Դիտումներ: 381 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН