Գյումրին ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-08-2019, 17:23
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան հայտնի է, որպես Ստամբուլյան, քանի որ ստորագրվել է Ստամբուլում 2011-ին: Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախորդ կառավարության օրոք, բայց պետք է դեռ վավերացվի։ 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը: 2 պետություն չեն ստորագրել եւ չեն վավերացրել փաստաթուղթը՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել: Կոնվենցիայի աղմկահարույց դրույթներից մեկը, երրորդ սեռի գոյության ամրագրումն է։ Հայաստանում հասարակության որոշ հատված կարծում է, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու»։Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոնվենցիայի վավերացմանը դեմ ստորագրահավաք է սկսել նախ սկզբից մայրաքաղաքում, հիմա արդեն Գյումրիում: Ինչպես եւ սպասվում էր նախաձեռնությանը միացողների թիվը Գյումրիում բավականին շատ է նշեց՝ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:



Դիտումներ: 464 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН