Գյումրու որոշ թաղամասերում գազամատակարարումը վաղը կդադարեցվի
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-08-2019, 14:15
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 15-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի թիվ 13 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մուտքերի, իսկ ժամը 10.30-ից մինչև ժամը 17.00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սլաբոդկա, Ավզնոց և Արցախ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Դիտումներ: 1801 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН