ԱՄՆ-ն Հայաստանից 2 ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-08-2019, 13:20
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] ԱՄՆ-ն Հայաստանից երկու ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմով հրապարակված փաստաթղթից: Պատժամիջոցները սահմանվել են «Մարկել» և «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» (ԵԿՄԳՀԻ) ՓԲԸ-ների դեմ։ Փաստաթղթում նշվում է, որ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ»-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել և վերաարտահանել է ապրանքներ, որոնք ընդգրկված են եղել ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակում», իսկ անձը, որը «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն է, ինչպես նաև «Մարկելի» նախագահը, գործնական հարաբերությունների մեջ է իրանական մի կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները: Նշենք, որ ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցուցակի մեջ են ներառվել նաև ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, ՉԺՀ Հոնգկոնգ վարչական շրջանից, Բելգիայից, Մալազիայից, Նիդեռլանդներից, ԱՄԷ-ից և Մեծ Բրիտանիայից: Փաստաթղթում նշված է, որ այն պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 14-ին:

Դիտումներ: 306 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН