Վրաերթ Շիրակի մարզում
Բաժին: Գլխավոր, Պատահարներ 14-08-2019, 12:33
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Օգոստոսի 11-ին, ժամը 22.00-ին, Կումայրիի բաժնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 82-ամյա քաղաքացի:
Օգոստոսի 12-ին քաղաքացու կինը հայտնել է, որ ամուսինը վնասվածքները ստացել է օգոստոսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անասունին տուն տանելու ժամանակ՝ պարանը թևին փաթաթվելու անասունի կողմից քարշ տալու հետևանքով:
Օգոստոսի 13-ին, ժամը 20.15-ին, պարզվել է, որ օգոստոսի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Անուշավան գյուղում «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացուն:
Կատարվում է քննություն։
Դիտումներ: 3548 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН