Հայաստանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսություն. ԱԳՆ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 14-08-2019, 12:28
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հայաստանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնեցին Հայաստանի և Ուրուգվայի արտաքին գործերի նախարարները:

«Ունենալու ենք ուրախալի մի իրադարձություն. Երևանում կբացվի Ուրուգվայի հյուպատոսությունը: Անցյալ տարի ԱՄՆ-ում մեր հանդիպման ժամանակ նախարարն ասաց, որ նման մտադրություն կա ու այս շաբաթ արդեն կունենանք նոր հյուպատոսություն»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը:

Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան էլ հայտարարեց, որ հյուպատոսության բացումը ևս մեկ քայլ կլինի Հայաստանի ու Ուրուգվայի միջև ընկերական կապերի հաստատման համար:
Դիտումներ: 75 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН