300 բնակիչ ունեցող լեհական գյուղում գրեթե 10 տարի է՝ տղա երեխա չի ծնվել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-08-2019, 16:41
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Tert.am: Լեհական Ցիշեկ շրջանի ղեկավար Ռայմունդ Ֆրիշկոն, որի մեջ է մտնում Միեժչե-Օդրժանսկե փոքրիկ գյուղը, խոստացել է անակնկալ նվեր մատուցել այն զույգին, որը տղա երեխա լույս աշխարհ կբերի գյուղի համար: Նշվում է, որ այս փոքրիկ գյուղում գրեթե 10 տարի է՝ միայն աղջիկներ են ծնվում, գրում է New York Times-ը:

Վերջերս New York Times-ին տված հարցազրույցում Ֆրիշկոն հայտնել է, որ մտադիր է գյուղի փողոցներից և կաղնու ծառերից մեկն անվանակոչել երկար սպասված տղա երեխայի պատվին:

Միեժչե-Օդրժանսկե գյուղի ղեկավարության համաձայն՝ 300 բնակիչ ունեցող գյուղում 2010 թվականից ի վեր տղա երեխա չի ծնվել:

«Ամուսնացա տեղացի աղջկա հետ ու հիմա երկու աղջիկ ունեմ»,- կատակել է տեղական (հիմնականում կանանց) կամավոր հրշեջ թիմի ղեկավար Տոմաշ Գոլաշը՝ հավելելով, որ շատ է ցանկանում տղա երեխա ունենալ, սակայն դա անիրատեսական է թվում:

«Հարևանս նույնպես փորձեց, բայց կրկին երկու աղջիկ ունի: Այստեղ կանայք դադարել են տղա երեխա ծնել»,- ասել է նա:

Գյուղի կանայք մտահոգված են, որ գյուղատնտեսական աշխատանքներում, աշխատուժի բացակայության պայմաններում, կարող են ներգրավվել հենց իրենք:

Գյուղում տղաների ծնելիության աննախադեպ ցածր տոկոսն առաջացրել է նաև գիտնականների հետաքրքրությունը, որոնք առաջարկել են հետազոտություններ կատարել բացառիկ իրավիճակի ուսումնասիրման համար:
Դիտումներ: 352 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН