Զանգվածային ծեծկռտուք Հանրապետության հրապարակում. վիճաբանությանը մասնակցել է 30 մարդ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 13-08-2019, 12:44
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Երեկ գիշեր մոտ 30 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետության Հրապարակում։ Այդ մասին իրավապահներին ահազանգել են քաղաքացիները։

Դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենար միջադեպը, եթե օպերատիվ դեպքի վայր չժամանեին ոստիկանության ծառայողներն ու մի քանի հոգու բերման չենթարկեին։ Բերման ենթարկվածների հագուստի վրա արյան հետքեր են եղել։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպի մասնակիցներից մեկը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ որոշ լուրերի` վեճի մասնակիցները Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ են։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։



Դիտումներ: 1344 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН