Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
Բաժին: Գլխավոր, Տարածաշրջան 12-08-2019, 18:48
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը:

Վերջինիս խոսքով՝ օգոստոսի 15-ից սկսած թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:

Ըստ Քեսքինի՝ արդեն ավարտվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության հետ տարված աշխատանքները՝ ուղղված օդային միջանցքի բացմանը դեպի Նախիջևան ուղիղ թռիչքների համար:
Դիտումներ: 528 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН