«Նորակոչիկների թիվը 15%-ով աճել է, զորակոչի բողոքների թիվը՝ 60%-ով նվազել». ՊՆ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 12-08-2019, 16:56
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Նախորդ զորակոչի համեմատ՝ այս անգամ նորակոչիկների թիվը 15%-ով աճել է: Այս մասին այսօր Մեծամորում Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանին նվիրված հուշարձանի բացման միջոցառմանը լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը: Նրա խոսքով՝ նորակոչիկների թվի աճին զուգահեռ 60%-ով նվազել է զորակոչին առնչվող բողոքների թիվը: ՊՆ փոխնախարարը նաև Վայոց ձորի Ելփին և Խաչիկ գյուղերում վերջին շրջանում հակառակորդի կողմից արձակած կրակոցներին անդրադարձավ: «Դրանք ոչ թե հակառակորդի կողմից ագրեսիայի դրսևորման դեպքեր էին, այլ ինժեներական աշխատանքների արդյունք, որոնք տարվում են ինչպես հայկական կողմում, այնպես էլ ադրբեջանական»,- ընդգծեց Գաբրիել Բալայանը:


Դիտումներ: 170 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН