Դեռ հստակ չէ՝ գազի սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ. Փոխվարչապետ
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 12-07-2019, 17:13
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է. որ ցանկացած սցենարի դեպքում մեր ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն, խորհրդարանում այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում հնարավո՞ր է Հայաստանը էներգետիկ խնդիրներ ունենա։

«Տեխնիկական ռիսկեր, իհարկե, գոյություն ունեն և չի կարելի ասել, թե բացարձակ ռիսկեր չկան։ Դրանք միշտ կան և որևէ կապ չունեն մեր հարաբերությունների հետ կամ ընդհանուր աշխարհաքաղաքական հարաբերությունների հետ։ Բայց կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են, և ես կարծում եմ, որ վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ մեր էներգետիկ համակարգը տեխնիկապես բավարար հագեցված է, որպեսզի որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի», - ասաց Մհեր Գրիգորյանը։



Դիտումներ: 126 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН