Ախուրյան համայնքում բաժին հրավիրված երիտասարդները խոստովանական բացատրություն են տվել
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-04-2019, 18:56
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Մարտի 31-ին Արևիկ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ վերջին օրերին, օգտվելով սեփականատերերի բացակայությունից, իր համագյուղացու տնից գողացել են հեռուստացույց:
Ապրիլի 13-ին Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրվել 24-ամյա Հակոբ Զ.-ն և 22-ամյա Սեյրան Կ.-ն: Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Գողոնը հայտնաբերված է:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հակոբն ու Սեյրանը նույն գյուղում կատարել են այլ հափշտակություն ևս: Փետրվարի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են հյուրասենյակի պատուհանը, գողացել հեռուստացույցը, այնուհետև կոտրելով նկուղի դռան կախովի փականը՝ գողացել են չորս անվադող:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտումներ: 1239 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН