Տարբեր ապրանքատեսակներ՝ Գյումրու ցուցահանդես-վաճառքին
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-04-2019, 17:41
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Քըրք Քըրքորյանի փողոցն է. մշտականից ավելի մարդաշատ ու աշխույժ: Ցուցահանդես-վաճառքի մասնակիցները Շիրակի մարզի ձեռնարկատիրական կրթություն ուսումնասիրող 11-րդ դասարանի աշակերտներ են՝ շուրջ 18 դպրոցից: Նրանցից 6-ը կներկայանան նաեւ Երեւանում իրականացվող հանրապետական տոնավաճառին: Նախաձեռնողը «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն է: Ցուցահանդես-վաճառքը 2005 թվականից հանրապետության մայրաքաղաքում է իրականացվել, իսկ 2013 թվականից՝ արդեն Շիրակի մարզում: Մասնակիցները ներկայացնում են տարբեր ապրանքանիշներ՝ սեփական արտադրությամբ՝ թեյ, զարդեր, հուշանվերներ, էկոպայուսակներ, մինչեւ անգամ ինովացիոն իրեր:


Դիտումներ: 488 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН