Տասներորդ ոսկին հասավ Գյումրի
Բաժին: Գլխավոր, Հասարակություն 15-04-2019, 15:48
[ԼՈՒՍԱՆԿԱՐ] Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթ, 2 բրոնզ) երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում: Պոկում, հրում վարժություններում եւ երկամարտում Հայաստանի ընտրանին ընդհանուր հաշվով նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկի, արծաթ եւ բրոնզ: Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 14 ծանրորդով, որոնցից 10-ը հանդես եկան տղամարդկանց պայքարում, 4-ը՝ կանանց: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) ու Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ) ու Ռուբեն Ալեքսանյանն (+109 կգ) արժանացան բրոնզե մեդալի: Գյումրին այս անգամ էլ անմասն չմնաց մեդալներից, մասնավորապես տասներորդ անգամ մայրցամաքի ոսկին ծանրամարտից քաղաք բերեց Հակոբ Մկրտչյանը:


Դիտումներ: 991 Մեկնաբանություններ: 0

Ինֆորմացիա

Չգրանցված հաճախորդները իրավունք չունեն թողնել մեկնաբանություններ
© 2008 - 2013 tsayg.am
կայքի ստեղծումը՝ ПАША АЙВАЗЯН